









Միակ ինքնակամ հավատարմագրված փորձարկման լաբորատորիան, որը համապատասխանում է ՀՀ օրենքի ՀՍՏԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 ստանադարտի պահանջներին (վկայականի համար NAST-001. Q-0009-2012):
Աշխատանքի սկզբում կատարվում է տվյալ օբյեկտի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում աշխատանքային նախագծի իրականացում: Պատվիրատուին տրամադրվում է կատարվող աշխատանքների մասին անհրաժեշտ տեխնիկական տեղեկատվության: Աշխատանքի ավարտից հետո պատվիրատուին է տրամադրվում ամբողջական փաստաթղթերի փաթեթ․ աշխատանքային նախագիծ, սխեմա, կատարված աշխատանքների վերաբերյալ արձանագրություններ, երաշիքներ, և առաջարկվում է հետերաշխիքային սպասարկում: Երաշխավորվում է կատարվող աշխատանքների որակը սահմանված ժամկետում: Ձեզ ենք առաջարկում հետևյալ ծառայությունները՝
Լաբորատոր փորձարկումներ և չափումներ`
- Հողանցման և մեկուսացման դիմադրություններ
- Շանթապաշտպանության
- Էլեկտրապաշտպանիչ միջոցների
- Տրանսֆորմատորային յուղի
- Ռելեական պաշտպանության կարգաբերում
Ինչպես նաև իրակացնում ենք ԲԲՍ-110կՎ, ԲԲՍ և ՓԲՍ- 35կՎ, ԲԲՍ և ՓԲՍ-10 (6)կՎ սարքավորումների (ուժային և չափիչ տրանսվորմատորներ, կոմուտացիոն սարքեր, մեկուսիչներ և այլն) կառավարման, չափման, և ռելեական պաշտպանության բջիջների մոնտաժ, մոնտաժված սարքավորումների և համակարգի կոմպլեքսային կարգաբերում:
Ձեր անվտանգությունը մեր մասնագիտությունն է: